Եկեք սպասենք պարզաբանումներին. Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին

30 Սեպտեմբերի 2026, 19:20

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինելու։ Ճեպազրույցի ընթացքում նա կոչ է արել չշտապել եզրակացություններ անել և սպասել համապատասխան պարզաբանումների։

«Հնարավոր է՝ նկատի է առնվել, որ դրանք միայն ավելի լավը կդառնան։ Եկեք սպասենք այս հարցի վերաբերյալ հստակեցումներին և արդեն դրանից հետո մեկնաբանություններ անենք»,– նշել է դիվանագետը։

Հիմա եթերում