Ինչպես է սյունեցին վնասազերծել իր տուն ներխուժած զինված ադրբեջանցուն․ «5-րդ ալիք»

01 Հոկտեմբերի 2026, 21:55

Քաղաքականություն

«5-րդ ալիքի» թղթակիցը զրուցել է զինված ադրբեջանցուն վնասազերծած Անիի ավագ որդու հետ։

«Եղբայրս ու քույրս դասերից տուն են վերադարձել և տեսել, որ պատուհանը կոտրված է։ Հետո զանգահարել են մայրիկիս, ասել, որ պատուհանը կոտրված է։ Մայրիկս ու հայրիկս լաց լինելով, կռացած նստել են ավտոմեքենան ու արագ եկել։

Երբ իրենք եկան, մայրիկիս ձեռքին դանակ կար․ նա միշտ վախենում էր, որ նման բան կարող է պատահել, դրա համար ինքնապաշտպանության համար մոտը դանակ էր պահում։ Հետո մայրիկս ներս մտավ և 3 անգամ հարվածեց նրան։ Այդ ընթացքում այդ մարդն էլ կրակեց ու փախավ, բայց ի վերջո նրան բռնեցին։ Հիմա նա հոսպիտալում է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Քաջիկը ձեռքով հարվածել է այդ մարդու գլխին, դրա համար էլ ձեռքի մատները կոտրվել են։

Հիմա եթերում