Եգիպտոսում տղամարդը բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային
05 Հոկտեմբերի 2026, 11:07
Եգիպտոսի Գիզայի նահանգում երիտասարդ տղամարդը նկատել է, որ բազմաբնակարան շենքի երկրորդ հարկից երեխան ընկնում է, և առանց վարանելու նետվել է նրան փրկելու։ Տղամարդու արագ արձագանքի շնորհիվ հաջողվել է կանխել ողբերգությունը։
Տեսախցիկի արձանագրած և համացանցում տարածված կադրերում երևում է, որ երեխայի անկումը որոշ ժամանակ դանդաղեցրել է պատշգամբից կախված լվացքի պարանը։ Տղամարդը, հասկանալով, որ երեխան կարող է ցանկացած պահի գետնին հայտնվել, անմիջապես վազել է նրա ուղղությամբ և կարողացել բռնել նրան։