ժողովրդի մեծամասնությունը ձայն չի տվել այս իշխանությանը. Աննա Գրիգորյան

05 Հոկտեմբերի 2026, 12:13

Քաղաքականություն

Եկեք չթերագնահատենք ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած այն մասսայական ընտրախախտումների դեպքերը, որոնք կային։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

««Բարգավաճ Հայաստանի» առանձնահատուկ դեպքը, երբ փաստացի մեկ քաղաքական ուժ դուրս է թողնվել խորհրդարանից։ Սա աննախադեպ իրադարձություն է, և պետք չէ թերագնահատել, որ այս իրավիճակը ևս նկարագրված է ԵԽԽՎ զեկույցում՝ այլ հանգամանքների հետ մեկտեղ։ Սա պետք է արձանագրել։

Այո՛, այս իշխանությունները վերարտադրվել են՝ չստանալով 50 պլյուս 1։ Եվ սա կարևոր շեշտադրում է, որ ես պետք է անեմ։ Ինչը նշանակում է, որ ժողովրդի մեծամասնությունը ձայն չի տվել այս իշխանությանը, և բացառապես օրենքի ուժով պայմանավորված՝ ստացել են, կարողացել են ձևավորել քաղաքական մեծամասնություն» ,- ասել է նա։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենց գերխնդիրը, բնականաբար, շարունակում է լինել այս իշխանությունների հեռացումը։

«Դա անելու ենք՝ օգտագործելով ինչպես խորհրդարանական լծակներն ու գործիքակազմը, այնպես էլ փողոցային պայքարի տրամաբանությունը, որովհետև առանձին-առանձին դժվար է հասնել արդյունքի։ Միայն համատեղ ջանքերով, ընդ որում՝ ամբողջ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի միջոցով է հնարավոր հասնել այս իշխանությունների հեռացմանը»,- ասել է նա։

Հիմա եթերում