Հայաստանի Մ20 հավաքականը Տաշքենդում հաղթել է Ռուսաստանին՝ 11-մետրանոցներով

05 Հոկտեմբերի 2026, 18:30

Սպորտ

Հայաստանի երիտասարդական Մ20 հավաքականը Տաշքենդում անցկացվող Միրաբրոր Ուսմանովի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում առաջին հաղթանակն է տարել, գրում է Sportaran.com-ը։

Երկրորդ տուրում Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը հանդիպել է Ռուսաստանի Մ20 հավաքականին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ՝ 0։0 հաշվով։ Հաղթողը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ են եղել Հայաստանի ֆուտբոլիստները՝ 5։3 հաշվով։

11-մետրանոցների ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներից մեկի հարվածի պահին 11-մետրանոց նշակետի հատվածում դաշտում մեծ փոս է առաջացել։ Խոտածածկի վնասվելու պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել հարվածաշարը տեղափոխել մյուս դարպասի մոտ։

Հայաստանի հավաքականի համար սա մրցաշարում առաջին հաղթանակն է։ Առաջին խաղում հայկական թիմը 1։5 հաշվով պարտվել էր մրցաշարի տանտերերին՝ Ուզբեկստանի հավաքականին։

Մրցաշարի եզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 6-ին կմրցի Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ։