Ալինա Չարաևան դուրս է եկել WTA 1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ
05 Հոկտեմբերի 2026, 22:20
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան հաջողությամբ է հանդես գալիս Պեկինում ընթացող WTA 1000 կարգի մրցաշարում:
1/16 եզրափակչում նա 6:4, 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Սոնայ Կարտալի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 32 րոպե:
Հավելենք, որ WTA-ի դասակարգման աղյուսակում Չարաևան զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը, իսկ Կարտալը 129-րդ ռակետն է: