Հայտնի են քիմիայի ոլորտի այս տարվա Նոբելյան մրցանակակիրները
07 Հոկտեմբերի 2026, 17:00
Քիմիայի ոլորտում 2026թ․ Նոբելյան մրցանակը կստանան գիտնականներ Անրի Կագանը և Կենսո Սոային՝ ասիմետրիկ օրգանական սինթեզում ոչ գծային էֆեկտների և ավտոկատալիզի հայտնագործման համար։
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակն ավանդաբար շնորհվում է երրորդը՝ բժշկագիտությունից ու ֆիզիկայից հետո։
«Այս տարվա մրցանակը վերաբերում է հիմնարար քիմիային: Բնության մեջ շատ մոլեկուլներ գոյություն ունեն երկու տարբեր տարբերակով՝ ինչպես մարդու ձեռքերը: Դրանք միմյանց հայելային արտացոլումն են, նման են, բայց նույնական չեն: Նման մոլեկուլներն անվանվում են քիրալային՝ հունարեն «ձեռք» բառից»,- պարգևատրման որոշումը մեկնաբանել է Քիմիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Հայներ Լինկեն: