Թուրքմենստանում Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն. Փաշինյան
08 Հոկտեմբերի 2026, 11:30
Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն, բայց վստահաբար շփումներ կլինեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Թուրքմենստանում վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Այսօր և վաղը նույն տարածքում ենք լինելու, և այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ։ Բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հընթացս պարզվի, որ անհրաժեշտություն կա, գուցե դա էլ հնարավոր կլինի։ Բայց շփումներ լինելու են, զրույցներ լինելու են։ Նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվում խոսում ենք, երբ արձանագրել ենք փոխադարձ, կամ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն»,- ասել է Փաշինյանը։