Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

10 Հոկտեմբերի 2026, 18:00

Միջազգային

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հոկտեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 17։00-ի սահմաններում, Էրի քաղաքում իրավապահները ժամանել են դեպքի վայր՝ հրաձգության մասին ահազանգեր ստանալուց հետո։ Փողոցում հայտնաբերվել է երկու կնոջ մարմին, իսկ տան ներսում, որտեղ տեղի էր ունեցել հրաձգությունը, հայտնաբերվել են ևս մի քանի զոհի մարմին։

Նշվում է, որ կասկածյալն ինքնասպան է եղել։ Ոստիկանությունից հայտնել են, որ այս պահին հանրային անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, իսկ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։