Մեզ հետ չեն բանակցել, մեր իրավունքները հաշվի չեն առել․ Շինարարների փողոցի խանութի սեփականատեր
12 Հոկտեմբերի 2026, 14:59
Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ Շինարարների փողոցի խանութներից մեկի սեփականատերը դժգոհել է, որ իրենց հետ որևէ բանակցություն չի տարվել՝ չնայած շինությունների սեփականության վկայականների առկայությանը։
«Թաղապետն ասում է՝ այսքան շինություն է քանդվել, բայց այդ շինությունները չեն կարող քանդել, քանի որ սեփականության վկայականներ ունեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ թաղապետարանից նաև հայտնել են, որ սեփականատերերի հետ բանակցություններ են ընթանում, սակայն իրենց հետ ոչ ոք կապ չի հաստատել։ Ավելին, ըստ նրա, կիրակի օրը թաղապետարանի աշխատակիցներն այցելել են տարածք և զգուշացրել, որ երեքշաբթի նախատեսվում է քանդել շինությունները։
«Մեր բողոքի ակցիայի պատճառն այն է, որ ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստել, մեր իրավունքները հաշվի չեն առել։ Մենք կադաստրի կողմից տրված սեփականության վկայականներ ունենք, բայց մեկնաբանություններում մարդիկ գրում են, թե դրանք կեղծ են»,- ասել է նա։