Ռոբերտ Քոչարյանին թույլատրվել է էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ քրեական գործի նյութերին
27 Նոյեմբերի 2026, 12:15
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թույլատրվել է քրեական գործի նյութերին ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով՝ համացանցից ամբողջությամբ անջատված համակարգչի միջոցով։
Այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը կրկին բարձրացրել է գործի նյութերն էլեկտրոնային եղանակով փոխանցելու հարցը։ Փաստաբանի խոսքով՝ գործի շուրջ 120 հատորները ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորել Քոչարյանի խցում։
Փաստաբանը հարցը բարձրացրել էր նաև նախորդ նիստում, ինչից հետո դատախազը խոստացել էր պարզաբանումներ ներկայացնել հարցի վերաբերյալ։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ դատարանը թույլատրում է գործի նյութերի փոխանցումը էլեկտրոնային տարբերակով՝ նշելով, որ դատարանի համար ցանկացած եղանակ ընդունելի է։
«Կարող եք հղում անել նիստի արձանագրությանը։ Մնացածը մյուս գործով քննչական մարմնի իրավասության տիրույթում է»,- նշել է դատավորը։