ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում են հերքում և փոխհատուցում

27 Նոյեմբերի 2026, 13:30

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանի դեմ դատական հայց են ներկայացրել ՔՊ-ական 8 համայնքապետեր։ Նրանք պահանջում են հերքել պատգամավորի հայտարարությունները, ինչպես նաև վճարել 500 հազարից մինչև 3 միլիոն դրամի փոխհատուցում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցերի պատճառը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի ամբիոնից Իրինա Յոլյանի ելույթն է։ Պատգամավորը հայտարարել էր, որ ՔՊ-ական համայնքապետերը ընկերություններ են հիմնել և պետական բյուջեի միջոցները մսխում են՝ անորակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու միջոցով։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Յոլյանի ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իշխանության ներկայացուցիչներին հորդորել ՔՊ-ական համայնքապետերին դատական հայցեր ներկայացնել պատգամավորի դեմ։