Հայաստանի ամբողջ տարածքը կարող է օգտագործվել ցանկացած նախագծի համար. Նիկոլ Փաշինյան
28 Հոկտեմբերի 2026, 17:48
ՀՀ ինքնիշխան ամբողջ տարածքը կարող է օգտագործվել երկրում ցանկացած նախագիծ իրականացնելու համար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին։
Պատգամավորը հարց է բարձրացրել «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիոն կառավարման և «TRIPP» նախագծի տարբերությունների վերաբերյալ։ Մասնավորապես, նա հետաքրքրվել է՝ արդյոք ՀԿԵ-ի կոնցեսիոն պայմանագրում առկա են ինքնիշխանության և անխոչընդոտ տեղաշարժի վերաբերյալ այնպիսի դրույթներ, ինչպիսիք նախատեսված են «TRIPP» նախագծով։ Նա նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «հատուկ տարանցիկ գոտու» մասին հայտարարությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ բանավոր հայտարարություններից ավելի կարևոր են պաշտոնապես ստորագրված փաստաթղթերը՝ հավելելով, որ հարցերի պատասխանները պետք է փնտրել հենց դրանցում։
«Բանավոր խոսքը մի բան է, ստորագրված փաստաթուղթն՝ այլ, պատասխանները պետք է փնտրել փաստաթղթերում։ Հիմա որևէ հարցի պատասխան պետք է գտնել տեքստի մեջ։
Կարող է խողավակաշար լինի, որ անցնի բոլորովին այլ տեղով, օրինակ՝ Տավուշի մարզով, Գեղարքունիքի մարզով։ Ինչ վերաբերվում է ձեր ասածին, որ այդ պահին հայտարարություն է հնչել, դրանից հետո կողմերի միջև տեղի են ունեցել բանակցություններ, տեքստ է համաձայնեցվել, որը վավերացվել է։ Հիմա որևէ հարցի պատասխան պետք է գտնել տեքստի մեջ։ Տեքստից դուրս ուրիշ տեղ հարցի պատասխան գտնելու անհրաժեշտություն չկա»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։