«Հայաստանի ամբողջ տարածքը կարող է օգտագործվել ցանկացած նախագծի համար». Նիկոլ Փաշինյան

28 Հոկտեմբերի 2026, 17:48

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ամբողջ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանում ցանկացած նախագիծ իրականացնելու համար: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ տարածքում «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանը։

«Մենք երկաթուղու մասին ասում ենք՝ այնտեղով է անցնում, որովհետև ուրիշ տեղով այդ հատվածում այն նեղ տեղն է, որով նախկինում երկաթուղի է անցել: Հիմա որևէ փաստ չի խոսում այն մասին, որ ամեն ինչ պետք է անցնի հենց այդ տեղով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով ՝ հնարավոր է այլ խողովակաշար լինի ու անցնի բոլորովին այլ տեղով՝ Տավուշի կամ Գեղարքունիքի մարզով:

Մանրամասները՝ տեսանյութում։