Որտե՞ղ է երաշխիքը, որ Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի․ Վարդևանյանը՝ Միրզոյանին
28 Հոկտեմբերի 2026, 19:30
Մենք գտնում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի՝ անկախ նրանից՝ դա կլինի «TRIPP» նախագծին զուգահեռ, թե դրանից հետո։ Այս մասին Ազգային ժողվում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նա միաժամանակ նշել է, որ 2025 թվականի օգոստոսին ստորագրված փաստաթղթերում և նախաստորագրված պայմանագրում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ նախատեսված չէ։
Դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Արամ Վարդևանյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է պայմանագրի ստորագրումը ձգձգվում, որտե՞ղ է երաշխիքը, որ Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի, և արդյոք առաջարկվող հանրաքվեն, ըստ էության, վստահության հանրաքվե է։
Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմը որպես նախապայման մատնանշում է իրավական խոչընդոտների վերացումը։
«Մենք ասում ենք՝ ձեր մտահոգությունների լավագույն հասցեագրումը հենց խաղաղուրթյան պայմանագիրը ստորագրելն է։ Ադրբեջանն ասում է՝ ոչ, մինչ այդ եկեք ապաշրջափակենք ճանապարհները, իրականացնենք առևտուր։ Սահմանադրության փոփոխությունը Բաքվի պահանջով չէ, դա մեր ներքին գործն է»,- ընդգծել է նախարարը։