ՀՅԴ պատվիրակությունը աշխատանքային այցով Մոսկվայում է
29 Հոկտեմբերի 2026, 19:15
ՀՅԴ պատվիրակությունը Մոսկվայում է։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանի հետ աշխատանքային այցով գտնվում ենք Մոսկվայում։ ՌԴ Պետական դումայում հանդիպել ենք «Եդինայա Ռոսիա» և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունների ներկայացուցիչների հետ»,- նշել է Սաղաթելյանը։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: