ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին
01 Նոյեմբերի 2026, 18:10
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը РБК-ին հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Սամվել Մկրտչյանի թեկնածությունը Մոսկվայում Հայաստանի դեսպանի պաշտոնում հաստատելուց հրաժարվելու մասին տեղեկությունը կեղծ է։
«Այս հրապարակումը չի համապատասխանում իրականությանը», -հայտարարել է նախարարությունը։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Մոսկվան հրաժարվել է հաստատել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպանի թեկնածությունը։ Թերթը ենթադրել էր, որ դա կարող է պայմանավորված լինել Մկրտչյանի եվրոպական երկրներում երկարամյա դիվանագիտական աշխատանքով։