Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ
01 Նոյեմբերի 2026, 19:20
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես նշված է.
«Մեր ազգի հազարամյա պատմության ընթացքում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Հայրապետի օծման ընդամենը 132 իրադարձություն։ Առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի օծումից մինչև Ձեր օծումը ձգվում է մեր ազգի հոգևոր շարունակականության անխզելի շղթան՝ իր 132 օղակներով։ Այդ շղթան ոսկե թելի պես անցնում է հայ ժողովրդի ու մեր Հայրենիքի պատմության միջով՝ սերունդներին փոխանցելով մեր հավատքն ու ինքնությունը»։
Սամվել Կարապետյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, արևշատություն և անսասան կորով՝ հայրապետական առաքելությունը շարունակելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին զորացնելու, ժողովրդի միասնությունն ամրապնդելու և Հայրենիքի բարօրությունն ապահովելու գործում։