Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
05 Նոյեմբերի 2026, 00:45
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,9%-ով՝ հունվար-օգոստոսի 7,3% աճից հետո։
Տնտեսական ակտիվության հիմնական խթաններն են դարձել ծառայությունների ոլորտը, որտեղ տարեկան աճը կազմել է 13,0%, և շինարարության ոլորտը, որտեղ աշխատանքների ծավալն ավելացել է 24,9%-ով։ Միևնույն ժամանակ, զսպող գործոն է եղել արդյունաբերությունը․ սեպտեմբերին արտադրությունը կրճատվել է 4,5%-ով՝ որոշակիորեն դանդաղեցնելով ընդհանուր աճի տեմպերը։
ԵԱԶԲ-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 6%՝ հիմնականում պայմանավորված ներքին պահանջարկի կայունությամբ։