Ընդդիմադիր ուժերը Երևանում իրազեկման ակցիաներ կսկսեն՝ ընդդեմ Ալիևյան սահմանադրության

07 Նոյեմբերի 2026, 21:28

Հայեր

Մենք հավաքների շարք ենք սկսում մեր հանրության տարբեր ակտիվ գործիչների հետ։ Ներկայացնում ենք մեր քայլերի հաջորդականությունը, մեր ծրագրերը և այն գործողությունները, որոնք պետք է իրականացնենք։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հակաալիևյան նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերի ղեկավարներն ու ակտիվ անդամները վաղվանից Երևանում կիրականացնեն իրազեկման ակցիաներ՝ հանրությանը ներկայացնելու Ալիևյան սահմանադրության վտանգները։

«Շատ կարևոր է, որ կուսակցությունների ղեկավարները, ովքեր ազատության մեջ են, վաղվանից սկսեն իրազեկման ակցիաները Երևանով մեկ, որպեսզի մեր հանրությանը ներկայացնենք Ալիևյան սահմանադրության վտանգները, խոսենք մեր ժողովրդի հետ, մեր անկախության վերահաստատման մասին»,- նշել է Կարապետյանը։

Հիմա եթերում