Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ քննարկել են տարածաշրջանային զարգացումները
07 Նոյեմբերի 2026, 22:45
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով վերջ դնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը։
Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
«Նախագահ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել, և նշել, որ առաջիկայում կողմերը կաշխատեն որ խթան հաղորդել երկկողմ հարաբերություններին։
Էրդողանն ընդգծել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությանը վերջ դնելու և խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել հանուն խաղաղության»,- ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։