Ուիթքոֆի և Քուշների ավտոշարասյունը ժամանել է Կրեմլ

12 Նոյեմբերի 2026, 14:45

Միջազգային

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ավտոշարասյունը ժամանել է Կրեմլ, որտեղ նրանք բանակցություններ կանցկացնեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հանդիպման ընթացքում քննարկվելու են Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու հետ կապված հարցեր։

Ավելի վաղ ամերիկացի բանակցողների ինքնաթիռը վայրէջք էր կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Կառավարական տերմինալում նրանց դիմավորել էր Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։