Բուլդոզերով լինի, ինքնաթիռով լինի՝ Ալիևի սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
18 Նոյեմբերի 2026, 21:22
Բուլդոզերով լինի, թե ինքնաթիռով՝ Ալիևի սահմանադրությունը չի անցնելու։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը, այլ ոչ թե Ադրբեջանը։
«Հայաստանի ժողովուրդն է 1991 թվականին որոշել իր անկախությունը և հանրաքվեով հաստատել Անկախության հռչակագիրը։ Մենք ինքներս կարող ենք որոշել մեր Սահմանադրությունը, բայց Ջեյհունը կամ Իլհամը չպետք է որոշեն»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։