«ԱՊՀ+»-ը մեկնարկում է Թեհրանից․ Համագործակցության շրջանակում չեն բացառում Իրանի միանալը նոր ձևաչափին

26 Նոյեմբերի 2026, 23:10

Քաղաքականություն

Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կմիանա նոր՝ «ԱՊՀ+» ձևաչափին։ Նման հնարավորությունը չի բացառել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա խոսքով՝ Թեհրանին «ԱՊՀ+»-ի առաջին մասնակից երկրի կարգավիճակ շնորհելու նախաձեռնությունն արդեն գործնական փուլ է տեղափոխվել։

Դրան նպաստել է հոկտեմբերին Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովը, որի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետաքրքրություն է հայտնել համագործակցության նման ձևաչափի նկատմամբ։

Հիմա եթերում