«ԱՊՀ+»-ը կմեկնարկի Թեհրանից․ Իրանին կարող են հրավիրել միանալու նոր ձևաչափին
26 Նոյեմբերի 2026, 23:20
Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կմիանա նոր՝ «ԱՊՀ+» ձևաչափին։ Նման հնարավորությունը չի բացառել ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ Թեհրանին «ԱՊՀ+»-ի առաջին մասնակից երկրի կարգավիճակ շնորհելու նախաձեռնությունն արդեն գործնական փուլ է տեղափոխվել։
Դրան նպաստել է հոկտեմբերին Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովը, որի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հետաքրքրություն է հայտնել համագործակցության նման ձևաչափի նկատմամբ։