Դավիթ Աղաջանյանը դաշնամուրային միջազգային մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին

27 Նոյեմբերի 2026, 14:20

Մշակույթ

 
Արմավիրցի պատանի դաշնակահար Դավիթ Աղաջանյանը «Սանկտ Պետերբուրգի արվեստների ասամբլեա-2026» կատարողական վարպետության միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի:
 
Կույր և թույլ տեսողություն ունեցող երեխաների մասնագիտացված երաժշտական դպրոցի շրջանավարտը ելույթ է ունեցել Իգոր Ուրյաշի հիշատակին նվիրված դաշնամուրային վարպետության 12-րդ միջազգային մրցույթի շրջանակում։
 
Նրա կատարումը հիացրել է ինչպես հանդիսատեսին, այնպես էլ ժյուրիի անդամներին։ Ժյուրին միաձայն որոշմամբ երաժշտին շնորհել է փառատոնի բարձրագույն պարգևը։