Սիմոն Աբգարյանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավարի պաշտոնը

27 Նոյեմբերի 2026, 10:30

Մշակույթ

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանից կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil» թատրոնի ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Աբգարյանի թեկնածությունը հավանության է արժանացել ինչպես թատրոնի կոլեկտիվի, այնպես էլ Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից։

Նա այդ պաշտոնում կփոխարինի թատրոնի հիմնադիր Արիանա Մնուշկինային, որը «Théâtre du Soleil»-ը հիմնել է 1964 թվականին։

Հատկանշական է, որ Սիմոն Աբգարյանին թատրոնը ղեկավարելու առաջարկ արդեն արվել էր 2022 թվականին, սակայն այն ժամանակ դերասանը հրաժարվել էր՝ այլ ստեղծագործական նախագծերում ներգրավված լինելու պատճառով։