Վրացի իրավապահները թուրք երկրպագուների դեմ կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ
27 Նոյեմբերի 2026, 11:15
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպի մարզադաշտ շարժվելիս թուրքական «Բեշիքթաշ» ակումբի մի խումբ երկրպագուներ ագրեսիվ վարքագիծ են դրսևորել՝ հայհոյանքներ են հնչեցրել, տարբեր իրեր են նետել և չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։
Երկրպագուների մի մասի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև բուն մարզադաշտի տարածքում։
Վրացի իրավապահները թուրք երկրպագուների դեմ կիրառել են մահակներ և արցունքաբեր գազ։
Թուրքական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ զանգվածային ծեծկռտուքից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել «Բեշիքթաշի» նախագահ Սերդալ Ադալըի հետ՝ աջակցություն հայտնելու նպատակով։