Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմները փլուզվել են, իսկ նորերը դեռևս ստեղծված չեն. ԱԽ քարտուղար

14 Մայիսի 2023, 16:15

Քաղաքականություն

Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, իսկ նորերը դեռ չեն ստեղծվել ։ Այս մասին “Նովայա գազետա Եվրոպա”-ին տված հարցազրույցում ասել է Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սա է ճգնաժամը… անհրաժեշտ է փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինությունների մատակարարում», — հայտարարել է Գրիգորյանը: