Մեր ժողովուրդը իրական օրակարգը կեղծից տարանջատելու խոհեմություն ունի. Գեղամ Ստեփանյանը` Արցախի ներքաղաքական վիճակի մասին

08 Սեպտեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն

Ինֆորմացիա եմ ստանում, որ տարբեր շրջանակների, տարբեր բնակավայրերի ասում են՝ եթե վաղը ընտրություն լինի, հավանականություն կա ռազմական գործողություններ սկսելու։ Պարզ է, որ այդ վտանգը միշտ ուղեկցել է մեզ և դա կապել ընտրություն լինել-չլինելու հետ, աբսուրդ է։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը։

«Ժողովրդի սոցիալական վիճակն իրականում այնպիսին է, որ դյուրագրգիռ է դարձել մեր հանրությունը։ Այս իրավիճակում, այս ծանր պայմաններում, այնուամեյանիվ, մեր ժողովուրդը բավականաչափ խոհեմություն ունի իրական օրակարգը կեղծ օրակարգերից տարանջատելու։ Դատական պրոցեսներ են գնում, սպասում են արդյունքների։ Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ դատական պրոցեսները ավարտվել են երեկ ու դեռևս հնարավորություն կա թեկնածուի առաջադրման։ Դատական պրոցեսում, իմ տեղեկություններով, հայցը բավարարված է եղել, ինչո՞ւ չի օգտագործվել թեկնածուի առաջադրման հնարավորությունը։ Սրա պատասխանը փնտրելու համար մենք պետք է հետ գնանք մայիսի 14-ին կազմակերպված հանրահավաքին, երբ հանրահավաքին , ըստ իրենց նկարագրման, իրենց սպասելիքներին համապատասխան՝ մեր բնակչությունը բավականաչափ քանակ չապահովեց , որն էլ, կարծում եմ, հիասթափության տեղիք տվեց։ Կարծում եմ՝ միտումն այն է, որ վաղը շոշափվի՝ ինչ տրամադրություն ունի հասարակությունը և եթե հնարավոր լինի, այսպես ասած, տապալել ընտրությունները, որպեսզի հաջորդ փուլում տեղեկանք տրամադրել կամ չտրամադրելու այդ խնդիրը չեզոքացված լինի իրենց համար »,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ եթե ընտրության հնարավորությունը բաց թողնենք, դա շատ ավելի վատ հետևանքներ կլինեն։

«Ինֆորմացիա եմ ստանում, որ տարբեր շրջանակների, տարբեր բնակավայրերի ասում են՝ եթե վաղը ընտրություն լինի, հավանականություն կա ռազմական գործողություններ սկսելու։ Պարզ է, որ այդ վտանգը միշտ ուղեկցել է մեզ և դա կապել ընտրություն լինել-չլինելու հետ, աբսուրդ է։ Եթե ընտրության հնարավորությունը բաց թողնենք, դա շատ ավելի վատ հետևանքներով հղի կլինի»,- եզրափակել է Ստեփանյանը։