Էդուարդ Դավիդյանը՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն
26 Հոկտեմբերի 2026, 21:45
Կիսլովոդսկցի հայազգի մարզիկ Էդուարդ Դավիդյանը ոսկե մեդալ է նվաճել քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում։
Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալով «ֆուլ կոնտակտ» մրցաձևում՝ Դավիդյանը վստահորեն հասել է եզրափակիչ և դարձել մրցաշարի հաղթող։ Այս փայլուն հաջողության շնորհիվ նա ոչ միայն նվաճել է ոսկե մեդալն, այլև լրացրել սպորտի միջազգային կարգի վարպետի նորմատիվը։
Էդուարդ Դավիդյանը քիքբոքսինգի մարզաձևում իր առաջին քայլերն արել է Կիսլովոդսկի թիվ 1 մարզադպրոցում։ Նա նաև ավարտել է թիվ 19 գիմնազիան։ Ներկայումս Դավիդյանը շարունակում է իր մարզական և զինվորական կարիերան՝ որպես Սանկտ Պետերբուրգի Ֆիզիկական կուլտուրայի ռազմական ինստիտուտի կուրսանտ։