Եթե Բայդենը և Պուտինը համաձայնեն համագործակցել, ԼՂ հայերի ցեղասպանությունը կարող է 1 օրում դադարեցվել. Լուիս Մորենո Օկամպո
20 Սեպտեմբերի 2023, 13:12
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան որակում է ցեղասպանություն, միջազգային հանրությանը սթափվելու կոչ անում ու կարևորում այս հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համագործակցությունը:
Լուիս Մորենո Օկամպոն հայտարարություն է տարածել ու X-ում («Թվիթեր») գրառումներ կատարել՝ #StopArmenianGencocide2023 հեշթեգով:
«Դեկտեմբերի 22-ից սովի մատնելը եղել է Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու լուռ զենքը։ Այսօր արդեն դրան ավելացվել է ցեղասպանական նոր մեթոդ՝ ռմբակոծությունը»,-նշել է Լուիս Մորենո Օկամպոն:
Նա նկատել է՝ Ալիևն օգտվում է Ուկրաինայի պատերազմի հետևանքով ստեղծված ուշադրության շեղումից՝ իրականացնելով ցեղասպանություն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հավելել է, որ միջազգային հանրությունը մինչ այժմ հանդուրժել է Ալիևի ցեղասպան գործողությունները, հիմա սթափվելու ժամանակն է:
«Եթե ԱՄՆ նախագահ Բայդենը և ՌԴ նախագահ Պուտինը համաձայնեն համագործակցել այս ասպարեզում, ցեղասպանությունը կարող է մեկ օրում դադարեցվել: Հայերի դեմ ցեղասպանությունը չպետք է լինի Ուկրաինայի պատերազմի անուղղակի վնասը»,-նշել է նա:
Լուիս Մորենո Օկամպոյի համոզմամբ՝ եվրոպական երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, կարող են օգնել Բայդենին ու Պուտինին աշխատել միասին՝ կանգնեցնելու հայերի նկատմամբ 2023-ի ցեղասպանությունը:
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պարտավորվել է նպաստել համագործակցությանը՝ վերջ դնելու պատերազմի ցավին: Ռուս խաղաղապահները տեղակայված միակ ռազմական ուժերն են, որոնք կարող են պաշտպանել հայերին և այդպիսով օգնել Բայդենին կատարել իր խոստումը»,-նշել է նա:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ինմարտերըշփմանգծիերկայնքովտարբերինտենսիվությամբշարունակվումեն: ԱդրբեջանիԶՈՒստորաբաժանումները, տարբերզինատեսակներիցկրակիուղեկցմամբ, շարունակումենդիրքայինառաջխաղացմանգործողությունները՝թիրախավորելովնաևքաղաքացիականենթակառուցվածքներ: