ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացրել` հաջակցություն Արցախի

22 Սեպտեմբերի 2023, 10:18

Քաղաքականություն

ԵՊՀ և ԵՊԲՀ ուսանողները Աբովյան փողոցից ակցիա են իրականացրել` այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախին։

Infocom.am-ի փոխանցմամբ՝ նրանք պատմում են, որ ճանապարհին կարմիր բերետավորները հորդորել են մայթով քայլել, ինչն արել են։ Սակայն դրանից հետո մոտ 15 տղայի բերման են ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, աղջիկներին քաշքշել։

Ուսանողները շարունակել են երթը։ Նրանց միացել են այլ ուսանողներ, բոլորով միասին հասել են Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքված են տասնյակ քաղաքացիներ։