Արցախից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի. ՀՀ կառավարություն

24 Սեպտեմբերի 2023, 19:25

Հայեր

Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:

216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով:

Հիմա եթերում