ԱՄՆ-ն այլևս չի ձգտում պահպանել համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը․ Տիմոֆեյ Բորդաչև

06 Հոկտեմբերի 2026, 19:45

Կարծիք | Քաղաքականություն

«Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն, Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Համապարփակ եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար Տիմոֆեյ Բորդաչևը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի դերը ձևավորվող բազմաբևեռ աշխարհում և համաշխարհային պատերազմի բացակայության պայմաններում նոր աշխարհակարգի ձևավորման հնարավորությունը։

«Ես չեմ կարծում, որ նրանք փորձում են պահպանել համաշխարհային հեգեմոնի իրենց կարգավիճակը։ Նրանք պայքարում են ապագայի համար, որպեսզի ձևավորվող բազմաբևեռ աշխարհում իրենց համար հնարավորինս շատ բան ստանան, բայց արդեն ոչ մյուսներին վերահսկելու նպատակով։

Նրանք հասկանում են, որ դրա համար այլևս չունեն ո՛չ մտավոր ներուժ, ո՛չ էլ բավարար միջոցներ։ Պատահական չէ, որ Թրամփը մշտապես ասում է, թե Եվրոպան պետք է վճարի իր անվտանգության համար, որ ինչ-որ մեկը ևս պետք է վճարի… Առաջնորդությունը թանկ արժե։

Ռուսաստանը դրանում համոզվել է․ հսկայական թվով հարևանների, դաշնակից-արբանյակների և այլ պետությունների պահպանումը մեծ ծախսեր է պահանջում։ Ամերիկացիները նույնպես դա հիանալի հասկանում են և սկսում են ապրել իրենց համար։

Հետևաբար, խոսք չկա ամերիկյան հեգեմոնիայի որևէ վերականգնման մասին։ Խոսքը բազմաբևեռ միջազգային համակարգի դանդաղ ձևավորման և զարգացման մասին է։ Ես նույնիսկ չեմ կարծում, որ մենք երբևէ կտեսնենք այն որևէ վերջնական, ամբողջովին ձևավորված տեսքով», — նշել է Բորդաչևը։

Հիմա եթերում