Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին

24 Սեպտեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

ԶԼՄների փոխանցմամբ՝ այս գործընթացն իրականացվել է Եվլախում սեպտեմբերի 21-ի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

Հրապարակումներում նշվում է նաև, որ Ստեփանակերտի էներգետիկ համակարգն Ադրբեջանին միացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2021 թվականից։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։