Երկիր ունենալու միակ տարբերակը պայքարին միանալն է. Հայկ Մամիջանյան

24 Սեպտեմբերի 2023, 22:48

Քաղաքականություն

Կարևորը Հայկ Մամիջանյանի ելույթից․

Երկիր ունենալու միակ տարբերակը պայքարին միանալն է

Մեր շարժումն ունի մեկ հովանավոր։ Այդ հովանավորը հայրենասեր հայն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին

Ցանկացածը, ով կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին է

Եթե մենք հաջողության չհասնենք, էթնիկ զտման վտանգը կախվելու է Սյունիքի, Գեղարքունիքի ու ամբողջ Հայաստանի վրա

ՀՀ կառավարության շենքում նստածն ունակ է պայմանավորված, դավադիր պատերազմի

Կա՞ գոնե մեկ մարդ, որ այսքան պարտությունից, այսքան զոհից հետո պատրաստ է անվտանգային խնդիրները, մեր պաշտպանության խնդիրները շարունակել վստահել սրան