Ինչպիսի «հոգատար» ընդունելություն ազատ, անկախ Հայաստանում. լրագրողի ահազանգը

24 Սեպտեմբերի 2023, 23:36

Քաղաքականություն

Լրագրող Անի Հովհաննիսյանը ահազանգում է․

«Աննա Հակոբյանը և իր մայրը Արցախի Խանապատ գյուղից այսօր 17:00-ին հասել են Գորիս՝ ավտոբուսով, հոգնած, քաղցած, վախեցած, սպառված: Մինչև այս պահը նրանց շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հյուրանոցից հյուրանոց. բոլոր հյուրանոցներն իբր զբաղված են: Ես նրանց հանդիպել եմ Գորիս հյուրանոցի ընդունարանում թողնված: Ասում են հոգնած ենք, պարկել ենք ուզում, քնել: Որևէ մեկը նրանցով չի զբաղվել ավելի քան 5 ժամ է:

Միջազգային լրատվամիջոցների լրագրողներն են սենյակ փնտրում, որ տեղավորեն այս կանանց:

Ինչպիսի «հոգատար» ընդունելություն ազատ, անկախ Հայաստանում, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Գորիսի համայնքապետարան / Goris Municipality ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Armenian Red Cross Society»։

Հ․Գ․ Համացանցում տարածված աղմուկից հետո լրագրողը հայտնեց, որ խնդիրը լուծվել է։