«3+3» ձևաչափով հանդիպումներ տեղի կունենան․ Ալիև

06 Հոկտեմբերի 2023, 21:44

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը չի բացառել «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը, հղում անելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը, նա նշել է․  «մոտ ժանականերս այդ ձևաչափով հանդիպումներ տեղի կունենան, ինչը դրական քայլ կլինի»։