Պահանջ դրվեց բավարարել Սամվել Բաբայանի պահանջը. Մետաքսե Հակոբյանը՝ ԱԺ նախագահի հայտարարության մասին

18 Մայիսի 2023, 19:00

Քաղաքականություն

Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության համար անսպասելի էր խորհրդարանի նախագահի այսօրվա հայտարարությունը, https://alphanews.am/hrajharakani-dimoum-nerkayacreq-paro/ որում նա նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկեց ստեղծել պետական պաշտպանության կոմիտե եւ ցանկություն հայտնեց, որ այդ կառույցը ղեկավարեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«Եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, ապա կհեռանաք»,- ասել էր խորհրդարանի նախագահը:

«Դեռեւս մենք էլ պետք է հասկանանք, թե ինչ նպատակով արվեց այդ հայտարարությունը եւ ինչ են իրենք պատրաստվում անել այս հայտարարությունից հետո: Արթուր Թովմասյանի հայտարարությունը շատերն ընկալեցին որպես նախագահի հրաժարականի կոչ, սակայն, մենք այդպիսի բան չտեսանք:

Պահանջվեց հերթական ինչ-որ կառույցը ստեղծել, որով ինչպես մենք հասկացանք պահանջ էր դրվում բավարարել այն քաղաքական ուժի պահանջը, որն օրեր առաջ հանրահավաք էր կազմակերպել: Տրվեց նաեւ Ռուբեն Վարդանյանի անունը, որն անսպասելի ու տարօրինակ էր»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանի՝ օրեր առաջ Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին Արցախի նախագահին պահանջ ներկայացվեց Բաբայանին նշանակել պետնախարարի պաշտոնում։

Ի պատասխան Արցախի նախագահը հայտարարեց քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:

Թե ինչ լիազորություններ պետք է ունենա այդ կոմիտեն՝ առայժմ պարզ չէ:

Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը ստեղծելով նման կառույցներ, դրանց տալիս է այնպիսի լիազորություններ, որոնք շատ դեպքերում հակասում են Արցախի Սահմանադրությանը: