«Դոկտոր Լիզա» հիմնադրամը ԼՂ-ից տեղահանվածների համար մարդասիրական օգնություն կբերի Հայաստան
13 Հոկտեմբերի 2023, 00:30
Ելիզավետա Գլինկայի անվան բարեգործական հիմնադրամը («Դոկտոր Լիզա»), Ռուսաստանի մարդասիրական առաքելությունն ու Ռոսսոտրուդնիչեստվոն մարդասիրական օգնություն են տրամադրելու Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է հիմնադրամի ղեկավար Նատալյա Ավիլովան:
«Մոտ օրերս կմեկնենք Հայաստան։ Մի ամբողջ ինքնաթիռ մարդասիրական օգնություն ունենք։ Աշխատանքին միացել են «Спеши к добру» հիմնադրամը, Ռուսական մարդասիրական առաքելությունը, Ռոսսոտրուդնիչեստվոն»,-ասել է Ավիլովան։
Նա հստակեցրել է, որ Հայաստան կբերեն և՛ մանկական սնունդ, և՛ հիվանդների համար նախատեսված բեռներ, և՛ մրսածության դեմ դեղամիջոցներ։