Համայն Ռուսիո Պատրիարքն իր միջնորդությունն է առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին

20 Մայիսի 2023, 09:50

Քաղաքականություն

Մայիսի 19-ին Կազանում Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Այս մասին հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատրիարք Կիրիլը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև։