Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամը Պետերբուրգում բացել է «Պահպանելով հիշողությունը» թանգարանը

03 Նոյեմբերի 2023, 08:37

Մշակույթ

Ազգային միասնության օրվա կապակցությամբ Սանկտ Պետերբուրգում բացվել է «Պահպանելով հիշողությունը» թանգարանը։ Նախագիծը ստեղծվել է Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի աջակցությամբ:

«Բարերարը որոշել է սեփական բարի գործերի թանգարան բացել։ Պողոսյանն օգնում է պահպանել հիշողությունը. ֆինանսավորում է հուշակոթողների տեղադրումները», — ասվում է НТВ-ի ռեպորտաժում։

Թանգարանում ներկայացված են հուշարձանների, կիսանդրիների, հարթաքանդակների կրկնօրինակներ, որոնք պատմում են տարբեր դարաշրջանների համաշխարհային պատմության իրադարձությունների և հերոսների մասին: