Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ռուսական կայսրության հայ բարեփոխիչը. Միքայել Լոռիս-Մելիքով. «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»

13 Նոյեմբերի 2023, 22:00

 

19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսական կայսրությունում տեղի էին ունենում գործընթացներ, որոնք ոչ միայն այդ ժամանակվա, այլև հետագա տասնամյակների վրա ունենալու էին ճակատագրական նշանակություն։ Ռուսաստանում չեղարկվել էին ճորտատիրական կարգերը, բայց հասարակության մեջ եռում էին հակաիշխանական տրամադրությունները, որոնք առաջ էին բերում նաև ահաբեկչությունների շարքերին։ Ահաբեկչության թիրախ էր նաև Ռուսաց կայսրը, որը, ի վերջո, դառնալու էր ահաբեկչության զոհ։ Այդ ժամանակ գեղարվեստորեն նման պրոցեսների հանգուցալուծումը տեսնում էր մեծն Դոստոևսկին, ով իր վեպերից մեկում, որը համարվում է վեպ-կանխագուշակում («Դևեր»), կանխատեսել էր հեղափոխությունները, Ռուսական կայսրության կործանումը և ահաբեկչությունների հաղթարշավը։

Բայց նույն շրջանում, քաղաքական, քաղաքագիտական և, միգուցե, ռազմավարական առումով, այդ ամենը տեսնում էր ևս մեկ անձ՝ հայ գեներալ Լոռիս-Մելիքովը։

Alpha News-ի աշնանային եթերաշրջանում գեներալի Միքայել Լոռիս-Մելիքովիև ռազմական և քաղաքական գործչի կերպարն ու նրա ժամանակաշրջանի դասերը բացահայտում է հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում: