Մենք պայքարում ենք հայ ընտանիքների արժեքների պահպանման համար․ Անետա Կրպեկյան
30 Նոյեմբերի 2023, 22:30
Գլենդելի դպրոցներում ընտանեական արժեքների պահպանմանը կողմ արտահայտվող ծնողներին փորձում են լռեցնել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Գլենդելի Կրթության վարչության անդամի թեկնածու Անետա Կրպեկյանը։
«Արդեն մի քանի տարի է, ինչ որպես ծնող զբաղված եմ դպչոցներում ընտանեական արժեքների համար պայքարով։ Իմ երեխայի դպրոցում ես զբաղվում եմ ծնողների իրավունքների պաշտպանությամբ, քանի որ մեր՝ ծնողներիս իրավունքները խախտված են։ Խնդիրներից մեկը, որ ինձ շատ էր անհանգստացնում այն էր, որ երեխայիս դպրոցում՝ ավելի հստակ գրադարանում, գտա գենդերական գրքեր։ Ծնողներով հավաքվեցինք ու ասացինք, որ չենք ընդունում այդ գրքերի առկայությունը։ Շատ ուսուցիչներ իրենք են դեմ են, ասում են՝ լավ է գնամ ուրիշ դպրոցում դասավանդեմ, քան երեխաներին դա բացատրեմ ու սովորեցնեմ»,- ասաց Կրպեկյանը։
Նրա խոսքով՝ իր նման ծնողները պայքարում են Գլենդելում բնակվող հայ ընտանիքների արժեքների պահպանման համար։
«Գլենդելի 40%-ը հայեր են, նրանք քրիստոնյա են և պահպանում են մեր հայկական արժեքները։ Մենք պայքարում ենք երեխաների համար, բարձրաձայնում, որ դեմ ենք այդ ամենին, բայց մեզ փորձում են լռեցնել՝ հայտարարելով, թե վատ ծնող ենք։
Դրա համար խնդրում եմ, որ Գլենդելում բնակվող մեր հայրենակիցները ընտրություններին գան և քվեարկեն իմ օգտին։ Դպրոցները վտանգի տակ են, և ես պայքարում են այնտեղ սովորող 25․000 երեխայի համար»,- եզրափակել է Կրպեկյանը։
Disclaimer:
Alpha news acknowledges inaccuracies regarding the reporting on Aneta Krpekyan’s interview with Alpha News as published on December 1, 2023. Aneta never represented she is anti-LGBT or that she has been working against the LGBT community in any context, capacity, or form. The inaccurate article has been removed and her full interview stands as the accurate representation of her comments. We apologize for any inconvenience and we are working to clarify any misunderstandings promptly.