Դոնի Ռոստովում Սուրբ Ծննդյան համերգ է տեղի ունեցել «Հայորդյաց տուն» կենտրոնի սաների մասնակցությամբ
11 Հունվարի 2024, 09:11
Դոնի Ռոստովում հունվարի 8-ին տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնական համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել հայկական Սուրբ Հարություն եկեղեցուն կից «Հայորդյաց տուն» հոգևոր և կրթական կենտրոնի ավելի քան 300 սաներ։ Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կայքը։
Միջոցառումը սկսվել է Տեր Տիրան քահանա Ավագյանի ողջույնի խոսքով, ով շնորհավորել է բոլորին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Իրենց լավագույն համարներն ու պրեմիերաները ներկայացրել են «Զվարթնոց» պարային համույթը և «Նախիջևան» վոկալ խումբն՝ արժանանալով բուռն ծափահարությունների։ Իսկ հայոց լեզվի դասարանի աշակերտները բանաստեղծություններ են կարդացել մայրենի լեզվով։
Երեկոն ավարտվել է խմբերի համատեղ ելույթով։