«Եթե Հայաստանը գնա սխալ ճանապարհով, լուրջ վնաս կկրի»․ Հուլուսի Աքար
29 Հունվարի 2024, 16:07
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը․
«Հայաստանը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, և խաղաղությունն ու հանգստությունը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, գան տարածաշրջան: Մենք ձգտում ենք դրան: Որովհետև Երևանը պետք է իմանա, որ ցանկացած նախաձեռնություն, որ ինչ-որ ձևով, խթաններով և ուղղություններով ձեռնարկվելու է, ոչ մի օգուտ չի բերելու իրեն, տարածաշրջանին և չի դյուրացնելու մարդկանց կյանքը, քանի որ որոշ երկրներ ինչ-որ կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ։
Եթե Հայաստանը գնա այդ սխալ ճանապարհով, նա լուրջ վնասներ կկրի, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի դեպքում։ Դա չի կարելի թույլ տալ։ Մեզ համար գլխավորը խաղաղությունն է, հանգստությունն ու Կովկասի ապագան», — հավելել է Աքարը։