Ռուսական Արմավիրում հուշատախտակ կտեղադրվի՝ ի պատիվ Լեոնտի Գազազյանի

02 Փետրվարի 2024, 20:08

Հայեր

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային Դումայում աջակցել են «Ռոստելեկոմ» ՓԲԸ-ի նախաձեռնությանը՝ Արմավիրի կապի գրասենյակի պետ, ժողովրդական պատգամավորների Արմավիրի քաղաքային խորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ քաղաքային կոմիտեի անդամ, ԽՍՀՄ կապի վարպետ Լեոնտի Գազազյանի պատվին հուշատախտակ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է armvest.ru կայքը:

Գազազյանը հետպատերազմյան շրջանում զգալի ներդրում է ունեցել արդյունաբերության զարգացման գործում։ Լեոնտի Վահանովիչի շնորհիվ 1958 թվականին Արմավիրում ԽՍՀՄ-ում առաջին անգամ շահագործման է հանձնվել քաղաքային հեռուստակենտրոնը։

Նվիրված աշխատանքի համար Գազազյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշանի շքանշաններով,, արժանացել է նաև «ԽՍՀՄ կապի վարպետ» կոչմանը։

Քաղաքապետարանից հայտնել են, որ հուշատախտակը կտեղադրվի Լենինի 91 հասցեում։