Գարնանից հետո կլինեն սահմանային սրացումներ․ Գառնիկ Դավթյան

09 Փետրվարի 2024, 23:14

Կարծիք | Քաղաքականություն

Խաղաղության մասին բոլոր հայտարարություններն ուղղակի ստախոսության, հայերին մոլորեցնելու և երկրորդ ցեղասպանություն կազմակերպելու փորձ են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Եթե մաթեմատիկական հաշվարկով 100 տոկոսը բացարձակ թիվ չլիներ, վստահ եմ, որ Ադրբեջանում 135 տոկոս ձայն կհավաքեր Ալիևը։ Հաշվի առնելով Ալիևի զավթողական ու հայատյաց քաղաքականությունը՝ պետք է արձանագրենք, որ գարնանից հետո կլինեն սահմանային սրացումներ։ Խաղաղության մասին բոլոր հայտարարություններն ուղղակի ստախոսության, հայերին մոլորեցնելու և երկրորդ ցեղասպանություն կազմակերպելու փորձ է, այդ թվում՝ հայկական իշխանավորների կողմից»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Գառնիկ Դավթյանը նշել է՝ առնվազն 50 տարի է պետք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրական խաղաղություն հաստատվի։

«Հաշվի առնելով բոլոր պրոցեսները՝ հիմնված Արցախի հայաթափման, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման, Ադրբեջանում հայատյացությանբբարձր ֆոնի վրա՝ չի կարելի պնդել, որ 50 տարում հնարավոր է Ադրբեջանի հետ խաղաղություն։ Առնվազն այնտեղ երկու սերունդ պետք է կրթվի ու զարգանա այնպիսի բարոյական արժեքներով, որպեսզի կարողանա ընկալել խաղաղություն բառի լիարժեք իմաստը։

Արտահերթ նախագահական ընտրությունները նպատակ ունեն անակնկալի բերելու ընդդիմությանը ու թույլ չտալ, որ ճիշտ մարտավարություն մշակվի ու իրականացվի, գոնե համատեղ ճակատով պայքար՝ ընդդեմ Ալիևի։ Լավ գիտենք, որ Ադրբեջանում ընդդիմադիր ասվածի բացակայությունն էլ կա ու այնտեղ ընդդիմության սով կա»,- ասել է ադրբեջանագետը։

Ըստ Գառնիկ Դավթյանի՝ Ադրբեջանի ներքաղաքական օրակարգում ընդդիմությունը որևէ դեր չի կատարում, որովհետև ունեն քաղաքական մտքի բացակայություն։

Հիմա եթերում