Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չի քննարկել․ Փաշինյան

11 Փետրվարի 2024, 23:04

Քաղաքականություն

Հայաստանը չի քննարկել և չի քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս մասին The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեր օրակարգում նման հարց չկա։ Այսինքն, մենք չենք քննարկել և չենք քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Մենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններ ունենք և այստեղ ոչ մի նոր բան չկա։ Նախկինում մենք ունեցել ենք aնհատական գործընկերության ծրագիր, այժմ այդ ծրագիրը վերաձևակերպվում է համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի նախատեսում անդամակցություն», — հայտարարել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ այժմ Հայաստանն առնվազն ՀԱՊԿ անդամ է։ Ընդ որում, նա հավելել է, որ հանրապետությունում քննարկումներ են ընթանում, թե որքանով է բլոկային ռազմավարությունը համապատասխանում Հայաստանի շահերին երկարաժամկետ հեռանկարում:

Հիմա եթերում